շաբաթ, դեկտեմբեր 7
7 / 12 / 2024
ՌԴ-ում Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռոստովի նահանգապետի հետ

ՌԴ-ում Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռոստովի նահանգապետի հետ

Փետրվարի 16-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը՝ Ռոստովի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևի հետ։

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ռոստովի մարզի միջև առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության ակտիվացմանը, Արարատի մարզի և Ռոստովի մարզի միջև համագործակցության արդիականացված համաձայնագրի ստորագրման հնարավորությանը, ինչպես նաև Ռոստովի մարզում Հայաստանի մշակույթի օրերի անցկացմանը վերաբերող հարցեր։

Զրույցի ընթացքում նշվել է հայ համայնքի կարևոր կապող դերը՝ երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման գործում։

Հանդիպմանը մասնակցել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Լևոն Մինասյանը։

 

  • Կիսվել: