չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր-Մ»-ի հարցով պատասխանել է Ադրբեջանին, սակայն Ալիևին պատասխանը չի բավարարել

ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր-Մ»-ի հարցով պատասխանել է Ադրբեջանին, սակայն Ալիևին պատասխանը չի բավարարել

Ադրբեջանը Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից նամակ է ստացել՝ Հայաստանում «Իսկանդեր-Մ» հրթիռների մասին պատասխանով, սակայն բավարարված չէ դրանով: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է AzTV-ին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ հրթիռները չեն արձակվել Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում:

Ալիևը, մասնավորապես, ասել է. «Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատասխանել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության նամակին: Ես կարդացել եմ այդ նամակը:

Պատասխանում նշված է, որ ռուսական կողմը չի հաստատել բալիստիկ հրթիռների արձակումը: Ըստ էության, դա մեր նամակի ամբողջական պատասխանը չէ, քանի որ մեր հարցման հիմնական հարցն այն էր, թե ինչպես է Հայաստանը ստացել «Իսկանդեր-Մ» մահացու հրթիռները»:

 

 

  • Կիսվել: