շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Հրադադարի հաստատման ուղղությամբ Ռուսաստանի կողմից ավելի ակտիվ քայլեր քան այժմ կան դժվար է պատկերացնել․Պեսկով

Հրադադարի հաստատման ուղղությամբ Ռուսաստանի կողմից ավելի ակտիվ քայլեր քան այժմ կան դժվար է պատկերացնել․Պեսկով

Մոսկվան ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման և կողմերի միջև բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին։

«Ավելի ակտիվ քայլեր, քան այժմ կան, դժվար է պատկերացնել»,- ասել է Պեսկովը։

Նա նաև նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել են հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանի կոչի մասին, որով վերջինս հորդորում էր ՌԴ-ին միջամտել Լեռնային Ղարաբաղի իրավիճակին։ Պեսկովը նորմալ է համարել նման կոչերի զգացմունքային լինելը։

  • Կիսվել: