ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը Հայաստանի և Արցախի վերաբերյալ, ևս մեկ ապացույց է, որ հայ-ռուսական հարաբերություններին այլընտրանք չկա. Սարգսյան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը Հայաստանի և Արցախի վերաբերյալ, ևս մեկ ապացույց է, որ հայ-ռուսական հարաբերություններին այլընտրանք չկա. Սարգսյան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը Հայաստանի և Արցախի վերաբերյալ, ևս մեկ ապացույց է, որ հայ-ռուսական հարաբերություններին այլընտրանք չկա, որքան էլ դրա դեմ պայքարում են ներկայիս իշխանությունները։ Այս մասին գրառում է արել «Արարատ» միջազգային համագործակցություն հկ֊ի նախագահ Հովսեփ Սարգսյանը:

«Տարիներ շարունակ Ռուսաստանը պահում է հայ-թուրքական սահմանը, թույլ չտալով մեր դարավոր թշնամուն վերջնականապես բնաջնջել մեզ։ Սակայն ոչ բոլորն են դա գիտակցում և նույնիսկ կասկածի տակ են դնում այդ անհերքելի փաստը, ինչը կարող է ճակատագրական լինել Հայաստանի ապագայի համար։ Պետք է նաև հիշել, որ հենց ռուս խաղաղապահներն են ապահովում արցախահայության անվտանգությունը։

Ռուսաստանից զատ պետք է նաև էլ ավելի ամրապնդել հարաբերությունները Իրանի հետ, քանի որ տարածաշրջանում բոլորն են հաշվի նստում նրա հետ։ Հուսանք, որ մեր հասարակությունը դուրս կգա Արևմուտքի հեքիաթների ազդեցությունից և կհասկանա, թե ով է մեր իրական դաշնակիցն ու բարեկամը»,- գրել է Սարգսյանը։

  • Կիսվել: