չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
 Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները գնահատել են ռուս-իրանական հարաբերությունների զարգացման ներկա մակարդակն ու դինամիկան։ Պուտինն ու Ռաիսին քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ համատեղ ենթակառուցվածքային նախագծերի ոլորտում, ինչպես նաև պայմանավորվել են շարունակել շփումները։

Վերջին անգամ Պուտինն ու Ռաիսին հեռախոսով զրուցել են հունվարի 11-ին:

Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության ամրապնդումը տեղի է ունեցել արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող լայնածավալ պատժամիջոցների ֆոնին։ 2022 թվականի սեպտեմբերի 19-ին Ռաիսին ասել է, որ ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականությունը միայն նպաստում է այն երկրների մերձեցմանը, որոնց նկատմամբ սահմանափակումներ են կիրառվում։ Պուտինն իր հերթին ասել էր, որ Թեհրանի հետ հարաբերությունները զարգանում են «բոլոր ուղղություններով»։

  • Կիսվել: