չորեքշաբթի, փետրվար 5
5 / 2 / 2025
ՌԴ-ն տեղյակ է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի մտահոգության մասին․ Զախարովա

ՌԴ-ն տեղյակ է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի մտահոգության մասին․ Զախարովա

Մոսկվայում տեղյակ են այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» կառուցման հետ կապված իրանցի պաշտոնյաների մտահոգությունների մասին։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական հատվածից դեպի Նախիջևան արտատարածքային միջանցքի անընդունելիության մասին Թեհրանից բազմիցս ամենաբարձր մակարդակով հնչած դիրքորոշումներին:

Զախարովան նշել է, որ իրանական կողմի նման մոտեցման պատճառների պարզաբանման համար պետք է ուղղակիորեն դիմել Թեհրան:

Նրա խոսքով՝ Մոսկվայի դիրքորոշումը Երևանի և Բաքվի միջև կապերի ապաշրջափակման վերաբերյալ հայտնի է:

«ՌԴ-ում ելնում են նրանից, որ համապատասխան պայմանավորվածությունները կիրացվեն փոխադարձ համաձայնությամբ և փոխընդունելի պայմաններով՝ այնպես, որ դա համապատասխանի ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ տարածաշրջանի հարևան երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի շահերին»,-ասել է Զախարովան:

  • Կիսվել: