երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՌԴ-ն կշարունակի անհատույց եղանակով Covid-19-ի դեմ պայքարի միջոցներ տրամադրել ՀՀ-ին

ՌԴ-ն կշարունակի անհատույց եղանակով Covid-19-ի դեմ պայքարի միջոցներ տրամադրել ՀՀ-ին

Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի անհատույց եղանակով կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցներ տրամադրել Հայաստանին: Այս մասին Մոսկվայում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

 

«Երկկողմ ձևաչափում Ռուսաստանը կշարունակի անհատույց եղանակով մեր հայ բարեկամներին տրամադրել մոբիլ կենսաբանական լաբորատորիաներ, թեստավորման համակարգեր, ռեագենտներ, բժշկական տեխնիկա: Երևանը համագործակցության հետաքրքրություն է ցուցաբերում կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի օգտագործման հարցում»,- ասաց Լավրովը:

  • Կիսվել: