հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՌԴ-ն հուսով է՝ իրավիճակը խաղաղ հանգուցալուծում կունենա․ Վալենտինա Մատվիենկոն՝ Արարատ Միրզոյանին

ՌԴ-ն հուսով է՝ իրավիճակը խաղաղ հանգուցալուծում կունենա․ Վալենտինա Մատվիենկոն՝ Արարատ Միրզոյանին

ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է Ria.ru-ն։

Զրուցակիցները քննարկել են Երևանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։ Դաշնության խորհրդի նախագահը նշել է, որ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները դիտարկում են որպես ներքին գործ և իրավիճակի կարգավորումը ակնկալում են բացառապես խաղաղ հունով:

Նշենք, որ ՀՀ զինված ուժերը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։ Այս հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԳՇ-ի հայտարարությունը որակեց «ռազմական հեղաշրջման փորձ» և որոշում կայացրեց պաշտոնից ազատել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին։

Նշենք նաև, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ չի ստորգարել որոշումը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: