կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՌԴ պաշտոնյաները բացահայտ ապստամբության և իշխանության տապալման կոչ արեցին ՀՀ բնակչությանը․ Փաշինյան

ՌԴ պաշտոնյաները բացահայտ ապստամբության և իշխանության տապալման կոչ արեցին ՀՀ բնակչությանը․ Փաշինյան

2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ և հոկտեմբերին  Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաները բացահայտ կոչ արեցին Հայաստանի Հանրապետության բնակչությանը ապստամբության և իշխանության տապալման։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ռուսական հեռուստաալիքները գրեթե վեց տարի համակարգված և հետևողական ձևով քարոզչություն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ընտրված կառավարության և անձամբ իմ դեմ»,- ասել է նա:

Փաշինյանի խոսքով՝ Մոսկվայից եկող քարոզչությունը չի նահանջում․

«Հայաստանի ժողովուրդն ապացուցեց, որ չի հրաժարվում իր ինքնիշխանությունից, որ չի հրաժարվում ժողովրդավարությունից և որ պատրաստվում է պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը և բարիդրացիական հարաբերություններ ունենալ իր բոլոր հարևանների հետ: Դրա շրջանակներում փաստացի դառնալ «Խաղաղության խաչմերուկ» և շարժվել այդ ճանապարհով»,- նշել է նա։ 

«Ուրիշ ի՞նչ հետևություն անելու տեղ է մնում», - հավելել է Փաշինյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ հայ-ռուսական հարաբերությունները «ինստիտուցիոնալ ավանդույթների» շրջանակում են:

  • Կիսվել: