ՌԴ-ի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը կնպաստի հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը. Սոբհանի
Ռուսաստանի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը կնպաստի հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
Նրա խոսքով՝ փաստաթուղթն ուղղված է Հարավային Կովկասում համագործակցության, ինչպես նաև ԵԱՏՄ-ի և Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակում հարաբերությունների զարգացմանը։
«Մենք ԵԱՏՄ դիտորդ երկիր ենք, որը միաժամանակ խթան կծառայի Հայաստանի և Իրանի միջև առևտրի զարգացման համար»,-նշել է Սոբհանին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկու երկրների համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել։