երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՌԴ-ի և ՀՀ-ի համագործակցության համար լայն դաշտ կա. Սինեգուբով

ՌԴ-ի և ՀՀ-ի համագործակցության համար լայն դաշտ կա. Սինեգուբով

Արժեքային հարցերն այն շերտն են, որն ամուր կապում է հայ և ռուս ժողովուրդներին՝ հաստատելով նրանց հոգևոր ու քաղաքակրթական մտերմությունը: Այս մասին «Անկախություն և ինքնիշխանություն. սպառնալիքներ և մարտահրավերներ ժամանակակից Հայաստանի համար» կոնֆերանսի ժամանակ ասաց ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը:

Անդրադառնալով գլոբալիզացիայի մարտահրավերներին՝ նա նշեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը ոչ միայն կարող են, այլ նաև պարտավոր են սերտորեն համագործակցել՝ ավանդական արժեքներին, ինքնությանն ու ինքնիշխանությանը սպառնացող աշխարհաքաղաքական վտանգների հարցերում:

՛՛Այս տեսանկյունից Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության համար լայն դաշտ կա»,-ասաց Սինեգուբովը։

Նա նաև հավելեց. ՛՛Ինքնիշխանության թեմայի տեսանկյունից առանձին քննարկման առարկա է համացանցը: Կիբերտարածքում տեղի ունեցող գործընթացները նոր մարտահրավերներ ու ռիսկեր են ստեղծում պետությունների ինքնիշխանության համար, իսկ մյուս կողմից՝ գրագետ մոտեցման դեպքում, լայն հնարավորություններ են ընձեռվում:

Տեղեկատվության, տեխնոլոգիաների, տրանսպորտային միջոցների ոլորտներում ձեռքբերումները էականորեն գլոբալիզացրել են ժամանակակից աշխարհը: Այդ պատճառով առաջացող խնդիրները, վաղ թե ուշ, դառնում են ընդհանուր կամ նվազագույնը միջազգային լայն արտացոլում են ստանում»,-ասաց Սինեգուբովը :

 

  • Կիսվել: