հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՌԴ դեսպանը Պուտին-Փաշինյան հանդիպման վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել

ՌԴ դեսպանը Պուտին-Փաշինյան հանդիպման վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն երկկողմ հարաբերությունների ակտիվացման վերաբերյալ հարցեր: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

"Քննարկվելու է այն, ինչ առաջնորդները հարկ կհամարեն։ Բնականաբար, անվտանգության ոլորտին առնչվող հարցեր՝ հաշվի առնելով իրավիճակը, որը կա։ Մտքեր կփոխանակվեն նաև մեր քաղաքական երկխոսության, տնտեսության, հումանիտար ոլորտում հարաբերությունների դինամիկայի պահպանման և զարգացման շուրջ։ Կքննարկվեն երկկողմ հարաբերությունների հետագա ակտիվացումը ու խորացումը՝ հաշվի առնելով Հայաստանում ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը", - ասել է Կոպիրկինը։

Բացի այդ, նրա խոսքով, հաջորդ տարի կնշվի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը եւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյակը:

"Կարծում եմ, որ այս առումով եւս առաջնորդները կարծիքներ կփոխանակեն, թե ինչպես ենք մենք արժանի եւ համապատասխան մակարդակով նշելու այդ իրադարձությունները", - ասել է դեսպանը:

Նշենք, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ այսօր կայանալիք հանդիպխմանը ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին ռուս զինվորականների տեղակայումը և երկկողմ հարաբերությունները։

Պեսկովն ընդգծել էր, որ փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: