կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՌԴ Դաշնային խորհուրդը համաձայնություն է տվել Արցախում ռուսական զորքի ներգրավմանը

ՌԴ Դաշնային խորհուրդը համաձայնություն է տվել Արցախում ռուսական զորքի ներգրավմանը

Ռուսաստանի Դաշնային խորհուրդը միաձայն որոշում է կայացրել, որը համաձայնություն է տալիս ՌԴ նախագահին նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղ ռուս զինվորականներ ուղարկել՝ անհրաժեշտ սպառազինությամբ, ինչպես նաև ռազմական ու հատուկ տեխնիկայով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Համաձայնություն տալ Ռուսաստանի Դաշնության նախագահին` 2020թ. նոյեմբերի 10-ից ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ` անհրաժեշտ զինամթերքով, ռազմական և հատուկ տեխնիկայով` Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությանը համապատասխան»,- ասված է Դաշնային Խորհրդի որոշման մեջ:

 

Այս որոշմանը կողմ են քվեարկել 129 սենատորներ:

  • Կիսվել: