կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՌԴ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Թուրքիայում Դուդաևի անվան այգու բացումը

ՌԴ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Թուրքիայում Դուդաևի անվան այգու բացումը

ՌԴ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Թուրքիայում Դուդաևի անվան այգու բացումը: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ նման գործողությունները հակասում են երկու երկրների հարաբերությունների ոգուն։

Զախարովան հավելել է՝ Մոսկվան ակնկալում է, որ Անկարան լրջորեն կընդունի Ռուսաստանի ազդանշանները: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Ռուսաստանը բացարձակ մերժում է ահաբեկիչների, գրոհայինների, ծայրահեղականների հերոսացման ցանկացած ձևի, գործելակերպ։

Մոսկվան, նրա խոսքով, ակնկալում է, որ նման քայլերի անթույլատրելիության մասին իր ազդակները լրջորեն կընդունվեն թուրքական կողմից:

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ավելի վաղ իր թելեգրամյան ալիքում գրառում էր կատարել, որտեղ մեղադրել էր թուրքական իշխանություններին Ռուսաստանում հանցագործություններ կատարած ահաբեկիչներին աջակցելու մեջ։

Նա կոչ է արել ՌԴ ԱԳՆ-ին դիվանագիտական ​​միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ։

  • Կիսվել: