հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների հետ քննարկել է սահմանային իրավիճակը

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների հետ քննարկել է սահմանային իրավիճակը

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն աշխատանքային նախաճաշի ընթացքում Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Վարդան Տողանյանի և Փոլադ Բյուլբուլ օղլուի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման վերաբերյալ հարցեր։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում։

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Անդրկովկասում անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված խնդիրները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացման հեռանկարները», - ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: