կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Սերգեյ Լավրովը Սուրբ Աթոռի քարտուղարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղը

Սերգեյ Լավրովը Սուրբ Աթոռի քարտուղարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար Պ.Ռ. Գալագերի հետ բանակցությւոնների արդյունքներով համատեղ ասուլիսում, ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև Հարավային Կովկասին: Այս մասին ասված է , ՌԴ ԱԳՆ կայքում։

Լավրովի խոսքով՝ քննարկվել է իրավիճակը աշխարհի տարբեր տարածաշրջաններում, որտեղ նկատվում են ճգնաժամային գործընթացներ։

«Մենք մանրամասնորեն խոսել ենք այն ջանքերի մասին, որոնք Ռուսաստանի Դաշնությունը ձեռնարկում է Լեռնային Ղարաբաղում հրադադարը պահպանելու և գործընթացներ կազմակերպելու համար, որոնք պետք է ամրապնդեն վստահությունը և պայմաններ ստեղծեն Հարավային Կովկասում լիարժեք տնտեսական և այլ համագործակցության համար»,- ասել է Լավրովը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: