երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռազմական ոստիկանությունը իրավական գնահատական կտա Սյունիքի մարզում սահմանին տեղի ունեցած իրադարձություններին

Ռազմական ոստիկանությունը իրավական գնահատական կտա Սյունիքի մարզում սահմանին տեղի ունեցած իրադարձություններին

Ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է համակողմանի պարզել Սյունիքի մարզում սահմանին տեղի ունեցած իրադարձությունները: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Քանի որ համացանցում որոշ հարցադրումներ տեսա, ընդամենը տեղեկացնեմ, որ ՀՀ զինվորական դատախազության կողմից ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է քրեական վարույթի շրջանակներում համակողմանի պարզել Սյունիքի մարզում սահմանին տեղի ունեցած իրադարձությունները և տալ իրավական գնահատականներ», -իր ֆեյսբուքյան էջում գրել է նա:

  • Կիսվել: