շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Ռազմագերիների և անհետ կորածների հարգելի ծնողներ, դավաճանը ստանձնել է հստակ եռակողմ պարտավորություն. Զոհրաբյան

Ռազմագերիների և անհետ կորածների հարգելի ծնողներ, դավաճանը ստանձնել է հստակ եռակողմ պարտավորություն. Զոհրաբյան

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր գրառմամբ անդրադարձել է նոյեմբերի 10-ի հայտարարությանը և ռազմագերիների խնդրին․

"Հայ ժողովրդի պատմության ամենասառնասիրտ դավաճանն ու մարդատյացը կրկին ստում է: Մոսկվա այցից և հերթական դավաճանական փաստաթուղթը ստորագրելուց առաջ փորձ է անում բառերի մանիպուլյացիայով մոլորեցնել այն փոքրաթիվ հատվածին, ով հաստատ չի կարդացել ու չի կարդալու նոյեմբերի 10-ին ստորագրված կապիտուլյացիոն ակտը: 

Դավաճանը հերթական անգամ խաբում է գերիների և անհայտ կորածների ծնողներին, որ նրանց զավակների վերադարձի գինը կարող է լինել հերթական ազգադավ փաստաթղթի ստորագրումը, որը ինքը անելու է հանուն ռազմագերիների:

Եվ ամենանողկալի սուտը, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև կոմունիկացիայի հարցը դեռ հետագա քննարկումների խնդիր է:

Նայե՛ք իր ստորագրած եռակողմ փաստաթղթի` նշագրված հատվածները:

Նա անգամ հիմա, երբ չկա կամ գրեթե չկա մարդ, ում համար պարզ չլինի, որ տեղի է ունեցել հայ ժողովրդի պատմության ամենադաժան ու ցինիկ դավաճանությունն ու հայրենադավությունը, շարունակում է ստել, շարունակում է բառերի ժանգլյորությունը:

Ռազմագերիների և անհետ կորածների հարգելի ծնողներ, դավաճանը ստանձնել է հստակ եռակողմ պարտավորություն՝ Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան կոմունիկացիաներն ապահովելու:

Ու նա դա անելու է:

Իսկ ձեր ցավն ու վիշտը, ցավոք, շարունակելու է օգտագործել իր վրա դրված հայրենադավ առաքելությունն ավարտելու համար":

  • Կիսվել: