Ռաիսիի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմիններն ուղարկվել են Թավրիզ․ որոնողական աշխատանքներն ավարտված են
Դատաբժշկական փորձագետները սկսել են Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների ինքնությունը պարզելու գործընթացը:
Արևելյան Ատրպատական նահանգի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչը Tasnim-ին հայտնել է, որ նույնականացման գործընթացը բարդ է։
Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Քոլիվանդը Al Jazeera-ին հայտնել է, որ զոհերի մարմինները աղետի վայրից ուղարկվել են Թավրիզ քաղաք։ Որոնողական աշխատանքներն ավարտված են։