ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է (տեսանյութ)

Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է (տեսանյութ)

ՀՀ առաջին Արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է: Նա եկել է իր աջակցությունը հայտնելու Բագրատ Սրբազանին և հանուն Տավուշի բոլոր պայքարողներին:

Րաֆֆի Հովհաննիսյանը շեշտեց՝ միասնական է պետք լինել Տավուշի համար պայքարում։ Նա նաև իր խոնարհումը բերեց հերոսածին մայրերին։

«Ազգը պիտի լինի Տավուշի հետ և մեր բոլոր սահմանապահ հերոսների հետ։ Այդ հերոսների ծնողներն են այստեղ, և խոնարհումը քիչ է, բայց Բագրատ Սրբազանի ներկայությամբ և օրհնությամբ մենք երախտագիտություն ենք հայտնում ձեզ, որ տվեցիք ձեր տղաներին մեր հայրենիքին և ներողություն ենք խնդրում, որ չպահեցինք, որ այդքան ամուր չէր պետությունը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նշենք, որ այստեղ են նաև հանուն հայրենիքի մղված մարտերում զոհված հերոսների մայրերը, իսկ երեկ տավուշցիներին աջակցելու էին եկել եզդի համայնքի ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ից Տավուշում բողոքի ակցիաներ են անցկացվում, քաղաքացիներն իրենց բողոքն են արտահայտում սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների նկատմամբ, որոնք համաձայնեցվել են Երևանի ու Բաքվ միջև:

  • Կիսվել: