ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քուվեյթի քաղաքացիներն այսուհետ Հայաստան կարող են գալ առանց վիզայի

Քուվեյթի քաղաքացիներն այսուհետ Հայաստան կարող են գալ առանց վիզայի

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 13-ի նիստում որոշեց ազատել Քուվեյթի Պետության քաղաքացիներին Հայաստանի մուտքի վիզայի պահանջից:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Քուվեյթի Պետությունը Մերձավոր Արևելքի տնտեսապես զարգացած և կայուն պետություններից է՝ ազգաբնակչության կենսամակարդակի բարձր ցուցանիշով:  Հայաստանը Քուվեյթի հետ վարում է տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման քաղաքականություն։

Առավել կարևոր ուղղություններն են քուվեյթյան ներդրումների խրախուսումը, առևտրատնտեսական կապերի աշխուժացումը, զբոսաշրջությունը, գիտակրթական և միջմշակութային համագործակցությունը։

Որոշման ընդունումը լուրջ խթան կհանդիսանա նախ և առաջ Քուվեյթից Հայաստան զբոսաշրջային հոսքի և գործարար ակտիվության համար: Քուվեյթի Պետության քաղաքացիները կկարողանան այցելել և մնալ Հայաստանի տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:

Հնարավոր է նաև, որ վիզայի ռեժիմի ազատականացումը որոշիչ դեր խաղա Քուվեյթ-Երևան ուղիղ չվերթի վերաբացման համար, որն իր հերթին զգալիորեն կդյուրացնի շփումներն ու փոխայցելությունները:

  • Կիսվել: