ուրբաթ, հունիս 21
21 / 6 / 2024
Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետք է վաղուց սկսվեր. Ցոլակյան

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետք է վաղուց սկսվեր. Ցոլակյան

Այստեղ փայտը երկու ծայր ունի` օրենքը շատ ճշգրիտ պետք է ներկայացնի, թե որ դեպքում ինչ պետք է արվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն` անդրադառնալով քրեական ենթամշակույթի դեմ պայքարին վերաբերող օրինագծին:

Նրա խոսքով պայքարը վաղուց էր պետք սկսել, նույնիսկ ուշացած է. «Բոլոր երկրներում դրա դեմ պայքարը կա: Ես գտնում եմ, որ դա պետք է»:

Ցոլակյանի խոսքով` նման օրենքի անհրաժեշտությունը միշտ էլ եղել է. «Դրա մասին խոսակցություն միշտ եղել է, բայց օրենք չի եղել: Մեխանիզմների մասին մասնագետները թող ասեն: Ես իմ պատկերացումներն ունեմ, բայց հիմա չեմ կարող նշել: Դա զգույշ պետք է արվի, որ հանկարծ անմեղ մարդուն չկարողանան որևէ բան անել»:

  • Կիսվել: