երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Քրեական դատավարության օրենսգրքով հստակեցվում են ձերբակալման տեսակները. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Քրեական դատավարության օրենսգրքով հստակեցվում են ձերբակալման տեսակները. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Վահագն Հովակիմյանի, Վիկտոր Ենգիբարյանի հեղինակած՝ Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Կողմ քվեարկեց 74, ձեռնպահ` 2 պատգամավոր: 

Փոփոխություններով հստակեցվում են ազատության մեջ գտնվող և խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալի ձերբակալման տեսակները, դրանց համար նախատեսվում են ավելի կարճ ժամկետներ: Նախաձեռնության ընդունումից հետո օրենսգրքի 130-րդ և 131-րդ հոդվածներով  իրականացվող ձերբակալումը չի կարող տևել 36 ժամից ավելի: Գործող կարգով այն 72 ժամ է: 

  • Կիսվել: