շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՔՊ վարչության նիստի ընտրությունները կեղծվե՞լ են. Փաշինյանը նիստ է հրավիրել

ՔՊ վարչության նիստի ընտրությունները կեղծվե՞լ են. Փաշինյանը նիստ է հրավիրել

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախորդ շաբաթ կայացած ընտրության արդյունքները կարող են փոփոխվել։ Վերանայման արդյունքում փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը և ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դուրս կգան վարչության կազմից` իրենց տեղը զիջելով Արսեն Թորոսյանին և Արմեն Փամբուխչյանին։ Մեր ունեցած տեղեկություններով, այս փոփոխությունները արվելու են վերահաշվարկի արդյունքում ի հայտ եկած փաստերի արդյունքում եւ դա ներկայացվելու է որպես վերջիններիս կողմից ինքնաբացարկ։

ՔՊ֊ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Factor.am-ի հետ զրույում հավաստիացրեց, որ վերահաշվարկ չի եղել, իսկ վարչության կազմի փոփոխության վերաբերյալ էլ նշեց, թե տեղեկություն չունի։ Ինչ վերաբերում է վերը նշված չորս ՔՊ֊ականներին, ապա նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։

Մեր պարբերական հեռախոսազանգերն անպատասխան են մնում։ Հավելենք, որ մեր ունեցած տեղեկություններով, փոփոխություններից հետո Սուրեն Պապիկյանը չի լինի ՔՊ վարչության փոխնախագահ։ Factor.am-ին  նաև հայտնի դարձավ, որ այսօր նախատեսված է ՔՊ վարչության արտահերթ նիստ։ Այս նիստն անցկացնելու համար Փաշինյանը չեղարկել է ՔՊ խմբակցության հետ նախապես պլանավորված հանդիպումը, որի ժամանակ մանրամասներ էր ներկայացնելու Սոչիի հանդիպումից։


  • Կիսվել: