հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՔՊ գրասենյակը Չարենցի փողոցից տեղափոխվում է Հանրապետության փողոց․ «Հրապարակ»

ՔՊ գրասենյակը Չարենցի փողոցից տեղափոխվում է Հանրապետության փողոց․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակը Չարենցի փողոցից տեղափոխվում է Հանրապետության փողոց․ Դաշնակցության եւ Հանրապետականի անմիջական հարեւանությամբ, «Եվրոպա» հյուրանոցի դիմաց են տեղակայվել, «Ազգ» թերթի խմբագրության շենքի առաջին հարկում: Տեւական ժամանակ է՝ այստեղ նորոգման աշխատանքներ էին ընթանում: Ժամանակին այստեղ ԲՀԿ-ի շտաբն էր` ինչ-որ նախընտրական փուլում, ընտրություններն ավարտվելուց հետո ԲՀԿ-ն դուրս եկավ:

Ուշագրավն այն է, որ շենքում իրականացվող շքեղ վերանորոգմանը զուգահեռ ամբողջությամբ փոխվեցին մայթի սալիկները, թեեւ բոլորովին վատ վիճակում չէին: Շենքին կից տեղադրված մեծ աղբամանները հանվեցին եւ տեղափոխվեցին: ՔՊ-ն փողի պակաս չունեցող իշխանական կուսակցության պահվածք է ցուցաբերում, իսկ պետական կառույցներն ու քաղաքապետարանն ամեն ինչ անում են, որ կուսակցական գրասենյակն էլիտար պայմաններում ու միջավայրում գործի»:

 

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

  • Կիսվել: