կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՔՊ նիստում քննարկվել են Արցախից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրերի արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր

ՔՊ նիստում քննարկվել են Արցախից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրերի արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր

Հունվարի 10-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ալավերդիի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արեն Մկրտչյանի թեկնածությունը։

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրերի արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր։

Մտքեր են փոխանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Քաղաքական դպրոցի աշխատանքների մեկնարկի ժամկետների և ձևաչափի մասին։

  • Կիսվել: