ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՔՊ-ն առաջարկում է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար նաև ԱԺ արտահերթ նիստ հրավիրել

ՔՊ-ն առաջարկում է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար նաև ԱԺ արտահերթ նիստ հրավիրել

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է խորհրդարանին հնարավորություն տալ, որպեսզի անհրաժեշտության դեպքում գլխավոր դատախազը քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելու համաձայնություն տալու մասին միջնորդագիրը կարողանա ներկայացնել նաև արտահերթ նիստում: 
 
ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանն ասաց, որ գործող օրենքով գլխավոր դատախազը պատգամավորի և մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը կարող է ներկացնել միայն Ազգային ժողովի հերթական նիստերում։

  • Կիսվել: