ՔՊ խմբակցության նիստին քննարկվել են ԱԺ քառօրյա նիստերի օրակարգային հարցեր
Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Քննարկվել են հոկտեմբերի 22-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն ընթացիկ քաղաքական հարցերի շուրջ»,-նշել է նա: