ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՔՊ-ի ստանալիք քվեները 3.5 անգամ գերազանցում են. մնացածը «նկարչություն» է. խոսնակ

ՔՊ-ի ստանալիք քվեները 3.5 անգամ գերազանցում են. մնացածը «նկարչություն» է. խոսնակ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է GALLUP-ի հարցման այսօր հրապարակված արդյունքներին, համաձայն որոնց «Հայաստան» դաշինքն առաջին տեղում է:

«Մինչ այժմ մեր պատվիրած մի քանի հարցումներից մեզ համար ամենավատատեսականի արդյունքներով ՔՊ-ի ստանալիք քվեները 3.5 անգամ գերազանցում են «Հայաստան» դաշինքին։ Մյուս երկու հարցումներով՝ գերազանցում են 4 և 5 անգամներով։

3.5 անգամ գերազանցող հարցումը միակն է, որ անց է կացվել հեռախոսային եղանակով։

Իրենց հանրահավաքների ժամանակ ձայնագրած ծափեր միացնող քաղաքական ուժերի նոր հոբբին փաստորեն սոցիոլոգիական «նկարչությունն» է»,- գրել է նա Facebook-ի իր էջում:

  • Կիսվել: