ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՔՊ-ական պատգամավորներին նոր հրահանգ է տրվել․ «Հրապարակ»

ՔՊ-ական պատգամավորներին նոր հրահանգ է տրվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարվել է մեկ մարդու պես մասնակցել Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին, հատկապես մայրաքաղաքից ընտրվածները պետք է շրջեն իրենց վարչական շրջաններում, զրուցեն երեւանցիների հետ:

Բայց հրահանգվել է ոչ այնքան իրենց ցուցակի եւ թեկնածուի գովքն անել, որքան մրցակիցներին քննադատել։ ՔՊ-ում Ավինյանի հիմնական մրցակից են դիտարկում Մանե Թանդիլյանին եւ Հայկ Մարությանին, հատկապես վերջինիս հարցում «վերեւից» հրահանգ է իջել` անողոք լինել։

Հիշեցնենք, որ պաշտոնական քարոզարշավի մեկնարկն օգոստոսի 23-ին է, պատգամավորների արձակուրդն ավարտվում է օգոստոսի 25-ին, սակայն դա նշանակություն չունի` պետք է հենց 23-ից լծվեն աշխատանքի` առանց գլուխ պահելու»։

 

Մանրամասները՝ այստեղ։

  • Կիսվել: