ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՔՊ–ական երկու պատգամավոր հրաժարականի դիմում է ներկայացրել

ՔՊ–ական երկու պատգամավոր հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 2 պատգամավոր` Սեդրակ Թևոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը, այսօր հրաժարականի դիմումներ են ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություններ է տարածել առ այն, որ եթե հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված։

Նշենք, որ Սերգեյ Մովսիսյանը տեղափոխվում է գործադիր եւ կստանձնի Արագածոտնի մարզպետի պաշտոնը։

  • Կիսվել: