երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Քոչարյանը չի բացառում ևս մեկ արտահերթ ընտրությունների անցկացումը

Քոչարյանը չի բացառում ևս մեկ արտահերթ ընտրությունների անցկացումը

 «Հայաստան» դաշինքի առաջնորդների մամուլի ասուլիսի ժամանակ  Ռոբերտ Քոչարյանն հայտարարեց, որ չի բացառում ևս մեկ արտահերթ ընտրությունների անցկացումը։

«Իշխանության երեկվա հանրահավաքից ինձ մոտ տպավորություն է, որ շարունակելու են նույն ոճով աշխատել, որ ոչինչ չի փոխվելու: Իրենք այս քվեներն ընկալել են որպես վստահություն հենց իրենց: Ընկալում են, թե ժողովուրդը համաձայն է, որ իրենք շարունակեն այն ոճով, ինչպես եղել է:

Եթե նույն ոճով շարունակեն, ես որևէ կասկած չունեմ, որ Հայաստանը կանգնած է լինելու ևս մեկ արտահերթ ընտրությունների առջև ու դա շատ երկար չի տևելու»,- ասաց Քոչարյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: