շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Քոչարյանն ու Հակոբյանը հանդիպել են Շիրակի մարզի բնակիչների և շտաբերի աշխատակիցների հետ

Քոչարյանն ու Հակոբյանը հանդիպել են Շիրակի մարզի բնակիչների և շտաբերի աշխատակիցների հետ

ՀՀ երկրորդ նախագահ, ՛՛Հայաստան՛՛ դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը և ՛՛Վերածնվող Հայաստան՛՛ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն այսօր Գյումրիում հանդիպեցին Շիրակի մարզի բնակիչների և շտաբերի աշխատակիցների հետ։

Քոչարյանը վստահեցրեց, որ «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբերը շատ ավելի ուժեղ են և մի քանի գլուխ բարձր են լինելու իշխանական շտաբերից՝ մտավոր, կազմակերպչական և համարձակության առումով։

 Վահե Հակոբյանն էլ նշեց, որ Դաշինքի նախընտրական ծրագրում առանձնահատուկ ուշադրություն է տրվում Գյումրիին և առհասարակ Շիրակին՝ թե՛ օդանավակայանի, թե՛ բիզնես հարցերով։ Նա ասաց. ՛՛Բայց հիմա մեր գերխնդիրն է լինելու պարզապես չթողնել, որ ներկա ապաշնորհ իշխանությունը նորից ընտրությունների արդյունքում մտնի խորհրդարան՛՛:

  • Կիսվել: