Քոչարյանն իր կյանքում հիփոթեքով բնակարան գնած կա՞. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
Տիկին Վարդանյան, Դուք մեզ թրոլի՞նգ եք անում, Ձեր ասածը ոնց որ ձեռառնոցի լինի, Ձեր թիմակիցները թեկուզ տեսականորեն իրար հետ քննարկում են, որ վարչապետին, ԱԺ նախագահին, ԱԳ նախարարին սպանեն, դրանից հետո ինչ կլինի, Դուք դա համարում եք՝ զրույց են անում, հիպոթետիկ քննարկում են: Ձեր թիմակիցները քննարկում են մարդկանց պատերի տակ գյուլլելը, ասում եք, թե սուրճի սեղանի շուրջ զրույց են ունենում, մյուս թիմակցի մոտ նռնակ են գտնում, ասում եք ՝ մարդը պատերազմի մասնակից է, է հետո՞: Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանին:
Ռուբինյանը, մասնավորապես, նշեց. «Ձեր թիմում քանի՞ սուրճի սիրահար կա, որ հիպոթետիկ քննարկում է՝ գլխավոր պաշտոնյաներին սպանելուց հետո ի՛նչ կլինի, կամ մարդկանց պատերի տակ ո՛նց գյուլլեն: Ես 2016-ին ԼՂ-ում խրամատ եմ փորել, կարա՞մ նռնակ ունենամ, քննարկեմ, ոնց գյուլլեմ ընդդիմությանը, մի՛ ամբսուրդի վերածեք ամեն ինչ»:
Նրա խոսքով՝ իշխող ուժն ու Ռոբերտ Քոչարյանը մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն են՝ ինչպես չարն ու բարին, ու առնվազն տարակուսանք են առաջացնում ընդդիմադիր պատգամավորների մեկնաբանությունները, թե իշխող ուժի պատգամավորների կողմից հիփոթեքով բնակարան ձեռք բերելը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:
«Եկել ասում եք՝ Արարատ Միրզոյանը հիփոթեքով բնակարան է գնել, հա բա հիփոթեքով պիտի գնի, հո քեշով թալանածով չի՞ գնի, Քոչարյանն իր կյանքում հիփոթեքով բնակարան գնած կա՞, թե չէ, կարո՞ղ է նրանից է, որ դրա կարիքը երբեք չեն ունեցել»,-նշեց նա:


