կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի. Աշոտյան

Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ մասնավորապես անդրադառնալով ՛՛Ազատությանը՛՛ տված հարցազրույցում Քոչարյանի կողմից Սերժ Սարգսյանի մասնակցությամբ հոլովակը ՛՛Կիսաբաց լուսամուտներ՛՛ անվանելուն:

Աշոտյանը, մասնավորապես, նշել է. Քոչարյան Անդրանիկը Սերժ Սարգսյանի վերջին տեսաուղերձները կոչել է «կիսաբաց լուսամուտ»։

Հայ հասարակությանը այլեւս հայտնի է, որ գործող թափթփուկային խունտայի ինտելեկտուալ մակարդակը «կարգին հաղորդումներից» եւ «կիսաբացներից» այն կողմ չի անցնում։

Դե բարոյազրկության մասին էլ չխոսեմ։ Աղետի գոտու վրա ձեռքեր տաքացրածը խոսում է բանակի սպառազինությունից, 96-ին Երեւանը տանկերով լցրածը՝ մարտի 1-ից եւ այլն։

Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի, որ սրանց պաշտոնավարման գարշահոտից երկիրս լիարժեք օդափոխվի։

Ինչ վերաբերում է տեսաուղերձներում երեւացող բակին, ապա այդտեղ աճող բույսերը գոնե թթվածին են արտադրում, ոչ թե նրա նման պետական պաշտոններ զբաղեցնում։

 


 
 

  • Կիսվել: