հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՔՈ կուսակցությունը հայտարարություն է տարածել Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ՔՈ կուսակցությունը հայտարարություն է տարածել Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ՔՈ կուսակցությունը հայտարարություն է տարածել Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

՛՛Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունը Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ վարվող ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումն է, որը պետք է արժանանա պատշաճ հակազդեցության։

Ռազմական սպառնալիքները Ադրբեջանի համար դառնում են հարաբերությունները կարգավորելու հիմնական և անընդունելի գործիք։ Սա հերթական ցուցիչն է, որ հարևան պետությունը արհամարում է միջազգային իրավունքը, իրեն դրսևորում որպես ահաբեկչական կազմավորում և վտանգում տարածաշրջանի փխրուն խաղաղությունը։

Հայաստանի կառավարությունը չպետք է ենթարկվի շանտաժի՝ միաժամանակ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու նպատակով գործադրելով բոլոր հնարավոր արդյունավետ միջոցները ։

Գտնում ենք, որ այս իրավիճակում բոլոր կուսակցությունները և հանրային-քաղաքական այլ ուժերը պետք է գան համաձայնության առ այն, որ նախքան ընտրությունների միջոցով նոր և լեգիտիմ Ազգային ժողովի և կառավարության ձևավորումը, գործող կառավարությունը և Ազգային Ժողովն Ադրբեջանի հետ որևէ բանակցային փաստաթուղթ չպետք է ստորագրեն։
ՔՈ կուսակցության գործադիր մարմին՛՛:

  • Կիսվել: