շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Քննչական կոմիտեի նախագահի հրամանով Աբովյանում նշանակվել է նոր քննչականի պետ. նա համարվում է քննչական ապարատում «ծանր հրետանի»

Քննչական կոմիտեի նախագահի հրամանով Աբովյանում նշանակվել է նոր քննչականի պետ. նա համարվում է քննչական ապարատում «ծանր հրետանի»

Երեկ՝ ապրիլի 29-ին, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ է նշանակվել Գառնիկ Մաթևոսյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական կոմիտեի նախագահի մեկ այլ հրամանով Գ. Մաթևոսյանն ազատվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի տեղակալի պաշտոնից։Քննչական կոմիտեի նախագահի հրամանով Աբովյանում նշանակվել է նոր քննչականի պետ. նա համարվում է քննչական ապարատում «ծանր հրետանի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գ. Մաթևոսյանին ճանաչողները նրան բնութագրում են որպես իր գործի լավ մասնագետ, և երբեք չի համարվել ու չի համարվում Սովետական տարիներին հայտնի «գործ սարքող» քննիչ։ Իսկ շատ դատավորներ ու փաստաբաններ, երբ իմանում են, որ քննչական խմբի ղեկավարը եղել է նա, ասել են. «Եթե գործի գլխին քննչական ծանր հրետանին է, ապա ոչ մի թերություն չենք կարա գտնենք»։ 

 

  • Կիսվել: