չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Քննարկվում է թեստերի տեղական արտադրություն սկսելու հարցը

Քննարկվում է թեստերի տեղական արտադրություն սկսելու հարցը

Մենք մեր գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկում ենք թեստերի տեղական արտադրություն սկսելու հարցը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Հունքի ապահովման առումով մենք նույնպես նրանց կաջակցենք: Նաեւ այս փուլում փորձում ենք հասկանալ, որքանով կարող ենք հատուկ սարքավորումներ ներմուծել, որ թեստերը ավտոմատացված ռեժիմով կիրականացնեն:  Այս պահին նախնական պլանավորվում է 100 հազար թեստերի արտադրություն, եթե բոլոր պայմանները կարողանանք ապահովել»,-ասաց Ավինյանը։

Նրա խոսքով՝ մոտ օրերս մոտ 60 հազար թեստեր են ստանալու դրսից:

  • Կիսվել: