հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Քննարկվող փաստաթուղթը բխում է Ադրբեջանի շահերից եւ Հայաստանին որեւէ խաղաղություն չի բերում․ Մանուկյան

Քննարկվող փաստաթուղթը բխում է Ադրբեջանի շահերից եւ Հայաստանին որեւէ խաղաղություն չի բերում․ Մանուկյան

Հայաստանի իշխանությունները սայլը ձիուց առաջ են դրել։ Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հունվարի 18-ին ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանը՝ մեկնաբանելով խաղաղության բանակցությունների ընթացքը եւ սահմանազաման հարցը։

Պատգամավորի խոսքով՝  մի քանի գործընկերների հետ միասին նա ծանոթացել է ադրբեջանական եւ հայկական առաջարկներին խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Եվ հայ բարձրաստիճան անձանց հայտարարությունները բնավ չեն արտացոլում դրանց բովանդակությունը։ «Այն, ինչ մենք կարդացինք սեւով սպիտակի վրա, 180 աստիճանով շրջված Ադրբեջանի առաջարկներն են»,- հավաստիացրել է Մանուկյանը։

Նա համոզված է, որ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը պետք է հաջորդի խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ «Բայց այժմ, երբ չկա պայմանավորվածություն կարեւորագույն հարցերի վերաբերյալ, երբ Ադրբեջանը շարունակում է օկուպացնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները, սահմանազատում իրականացնել կամ համաձայնեցնել այդ գործընթացի հիմքերը՝ պարզապես չի կարելի։ Սակայն հենց դա է նախատեսվում անել հանձնաժողովների գալիք հանդիպման ժամանակ... Սայլը պարզապես դրել են ձիուց առաջ»,- ընդգծել է խորհրդարանականը։

Մանուկյանի գնահատմամբ՝ քննարկվող փաստաթուղթը բխում է Ադրբեջանի շահերից եւ Հայաստանին որեւէ խաղաղություն չի բերում։ Այն ընդամենը հող կստեղծի հետագա թեժացման համար։

  • Կիսվել: