երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Քննարկվել են Հայաստանի և Արիզոնայի միջև տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները

Քննարկվել են Հայաստանի և Արիզոնայի միջև տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները

Արիզոնա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է կոնգրեսական Աբրահամ Համադեի կազմակերպած ընդունելությանը, որտեղ շփումներ է ունեցել նահանգի առաջատար գործարարների, քաղաքական և մշակութային շրջանակների ներկայացուցիչների, ինչպես նաև Թրամփ-Քենեդի կենտրոնի նախագահ, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց, դեսպան Ռիկ Գրենելի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
 
Միջոցառմանը ներկա են եղել նաև Կատարի, Լիբանանի, Ադրբեջանի և Հունգարիայի դեսպանները, ինչպես նաև Չեխիայի և Վիետնամի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։
 
Այցի ընթացքում դեսպանը հանդիպում է ունեցել նաև Արիզոնայի Ներկայացուցիչների պալատի անդամ, Միջազգային առևտրի և հատկացումների հանձնաժողովի նախագահ Թոնի Ռիվերոյի հետ՝ քննարկելով Հայաստանի և Արիզոնայի միջև տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները։

  • Կիսվել: