երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Քննարկվել են Ղազախստանի նախագահի՝ Հայաստան առաջիկա այցին ընդառաջ նախապատրաստական բնույթի հարցեր

Քննարկվել են Ղազախստանի նախագահի՝ Հայաստան առաջիկա այցին ընդառաջ նախապատրաստական բնույթի հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևին։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:
 
Հանդիպման ժամանակ քննարկվել են Ղազախստանի նախագահի՝ Հայաստան առաջիկա այցին ընդառաջ նախապատրաստական բնույթի հարցեր։
 
Անդրադարձ է կատարվել ենթակառուցվածքային և միջտարածաշրջանային համագործակցության վերաբերյալ մի շարք հարցերի։
 

  • Կիսվել: