երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Քննարկվել են Երևանի և Ստոկհոլմի միջև համագործակցության հնարավորությունները

Քննարկվել են Երևանի և Ստոկհոլմի միջև համագործակցության հնարավորությունները

Այսօր Շվեդիայում Հայաստանի դեսպան Աննա Աղաջանյանը քաղաքավարության այց կատարեց Ստոկհոլմի քաղաքապետարան, որտեղ հանդիպում ունեցավ Քաղաքային խորհրդի նախագահ Օլլե Բուրելի հետ, հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։

՛՛Բարեկամական մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ կատարեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաների, այդ թվում՝ Երևանի և Ստոկհոլմի միջև համագործակցության հնարավորություններին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: