չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Քննարկվել է առաջիկա ՏԻՄ ընտրություններում ՔՊԿ համամասնական ցուցակների կազմը. Դավոյան

Քննարկվել է առաջիկա ՏԻՄ ընտրություններում ՔՊԿ համամասնական ցուցակների կազմը. Դավոյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության սեպտեմբերի 7-ի նիստում քննարկվել են առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության մասնակցությունը և համամասնական ցուցակների կազմը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՔՊ վարության անդամ, ԱԺ պատգամավոր Արփինե Դավոյանը:

Նա նշել է. ՛՛Ըստ Վարչության որոշման՝

Գյումրիում կայանալիք ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Շիրակի մարզպետ, ՔՊԿ անդամ Հովհաննես Հարությունյանը,

Դիլիջանում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊԿ անդամ Դավիթ Սարգսյանը,

Տեղ համայնքում՝ ՔՊԿ անդամ Դավիթ Ղուլունցը,

Տաթև համայնքում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊԿ անդամ Արթուր Մաթևոսյանը,

Մեղրիում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊԿ անդամ Արարատ Թումանյանը,

Գորիսում՝ ՔՊԿ անդամ Վլադիմիր Աբունցը՛՛։

 

  • Կիսվել: