հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քիմիական ստերջացում՝ մանկապիղծների համար․ Զոհրաբյանն՝ անդրադարձավ սեռական բռնությունից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիային

Քիմիական ստերջացում՝ մանկապիղծների համար․ Զոհրաբյանն՝ անդրադարձավ սեռական բռնությունից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիային

Դեռևս 2013 թվականին քրեական օրենսգրքում փոփոխություն է կատարվել, որով խստագույն պատժամիջոցներ են սահմանվել անչափահասների հանդեպ սեռական բռնության համար։ Այս մասին խորհրդարանում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնությունից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիային։

«Եվ այդ կարգավորումներով՝ 14 տարի չլրացած անձի նկատմամբ  սեռական բռնությունը պատժվում է 8-15 տարի ժամկետով ազատազրկմամբ, ինչպես նաև որոշ պաշտոններ զբաղեցնելու իրավունքի զրկմամբ։ Ես կուզենայի, որ այս դրույթը կիրառելի դառնար բոլորի համար, այլ ոչ միայն անչափահասներին բռնաբարողների։

Ի դեպ միջազգային փորձը կա, ԱՄՆ բազմաթիվ նահանգներում այդ քիմիական ստերջացումը կիրառվում է, ավելին, ԱՄՆ-ում գործում է պարտադիր կրտման մասին օրենքը, որն ուժի մեջ է մտել 1990 թվականից։ Իսկ 2007 թվականից քիմիական ստերջացումն իրականացվում է կամավոր եղանակով, քանի որ շատերը կան, ովքեր իրենց համարում են հոգեկան հիվանդ և չեն կարողանում իրենց անասնական բնազդները զսպել և իրենց կամքով կիրառվում է քիմիական ստերջացումը։ Ես ուզում էի ասել, որ մենք այս նախագիծը քննարկում ենք», ասաց Զոհրաբյանը։

 

  • Կիսվել: