ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քարվաճառում երեկ դրված դարպասներն այսօր արդեն կոտրվել են, և ադրբեջանցիներն առաջ են գալիս․ Թովմասյան

Քարվաճառում երեկ դրված դարպասներն այսօր արդեն կոտրվել են, և ադրբեջանցիներն առաջ են գալիս․ Թովմասյան

Մենք այսօր գտնվում ենք անորոշության և ուղիղ իմաստով՝ անտեր վիճակում, ԱԺ նիստի ժամանակ ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Ինչո՞ւ է հայ քաղաքացին ադրբեջանցի զինվորականի հետ մնացել մեն-մենակ: Ո՞ւր է մեր բանակը, ուր են ի վերջո խաղաղպահներն ու պետությունը: Ինչո՞ւ է հայն ադրբեջանցուն խնդրում թույլ տալ իր տնից իր իրերը հանել», - հարց հնչեցրեց նա:

Թագուհ Թովմասյանի խոսքով՝ մարդիկ միայնակ են մնացել, տեղեկություններ կան, որ հենց այս պահին ադրբեջանցիները կարող են ներխուժել Սոթքի ոսկու հանքի տարածք:

«Քիչ առաջ խոսեցի կորպուսի հրամանատարի հետ: Այս պահին հանք ներխուժելու մասով ինֆորմացիան չհաստատվեց, բայց հաստատվեց, որ խնդիր ունենք Քարվաճառի շրջանում: Երեկ դրված դարպասներն այսօր արդեն կոտրվել են, և ադրբեջանցիներն առաջ են գալիս», - ասաց պատգամավորը:

  • Կիսվել: