երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Քարոզարշավի առաջին օրը սիրելի նուբարաշենցիների հետ հանդիպումը ընթանում է ջերմ ու ոգևորող մթնոլրտում. Ավինյան (տեսանյութ)

Քարոզարշավի առաջին օրը սիրելի նուբարաշենցիների հետ հանդիպումը ընթանում է ջերմ ու ոգևորող մթնոլրտում. Ավինյան (տեսանյութ)

Քարոզարշավի առաջին օրը սիրելի նուբարաշենցիների հետ հանդիպումը ընթանում է ջերմ ու ոգևորող մթնոլրտում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգարն Ավինյանը:

՛՛Քննարկում ենք արդեն իսկ իրականացված բարեփոխումները և վերջին 5 տարիների ընթացքում վարչական շրջանի կարգավորված խնդիրները, ինչպես նաև խոսում առաջիկա ծրագրերից, որոնք կնպաստեն Նուբարաշենի զարգացմանը, առաջընթացին և էլ ավելի բարեկեցիկ կենսապայմանների ձևավորմանը՛՛,-նշել է նա։

Ավինյանը նաև տեղեկացրել է, որ քարոզարշավի երկրորդ օրը՝ վաղը, կհանդիպի էրեբունցիների հետ։

՛՛Ժամը՝ 13:00-ին, Վ.Տերյանի անվան թիվ 60 դպրոցի դիմաց։

Սպասում ենք բոլորիդ՝ լսելու և միասին քննարկելու անհանգստացնող խնդիրները և դրանց հնարավոր լուծումները՛՛,-նշել է Ավինյանը։

  • Կիսվել: