ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քանի որ ընդդիմությունն ասելիք չունի, անիմաստ և անկանոն շարժումներ է անում. Արսեն Թորոսյան

Քանի որ ընդդիմությունն ասելիք չունի, անիմաստ և անկանոն շարժումներ է անում. Արսեն Թորոսյան

Ընդդիմության գործողությունները մանկամտություն և սադրանք են։ Քանի որ ընդդիմությունն ասելիք չունի, անիմաստ և անկանոն շարժումներ է անում։ Այս մասին հայտարարել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

«Արցախի դրոշը մինչ այժմ էլ բազմաթիվ տեղեր անհատների կամ կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղադրվել և ծածանվել է, բայց դրա մասին ոչ մեկ հրապարակային հայտարարություններ, ֆեսյբուքյան գրառումներ կամ ճառեր չի ասել։

Երբ Արցախի հարցը դադարի լինել ներքաղաքական մրցակցության առարկա, այն ժամանակ հնարավոր կլինի հասնել կարգավորման»,- ասել է նա։ս

  • Կիսվել: