շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Քանի որ Ալիևի ձեռքերը չեն հասել Սամվել Կարապետյանին, իր խամաճիկի ձեռքերով է հաշվեհարդար տեսնում. Գրիգորյան

Քանի որ Ալիևի ձեռքերը չեն հասել Սամվել Կարապետյանին, իր խամաճիկի ձեռքերով է հաշվեհարդար տեսնում. Գրիգորյան

Այս մարդկանց վճռականությունը տեսնելով, փոքրիկ խմբակի վախկոտ ղեկավա՛ր, դու պետք է վախենաս, որովհետև մենք ուժեղ ենք, վճռական: Այսպես հեռակա դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի հավաքի ժամանակ ասաց ԱԺ ՛՛Հայաստան՛՛ դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այն մարդը, որ կալանավորելու հրաման է տվել, պետք է տեսնի այն հազարավոր մարդկանց, որ այստեղ են՝ ևս պաշտպանելու եկեղեցին: Այս կալանավորումը քաղաքական 2 հիմնական պատճառ է ունեցել. նախ՝ իսկապես փոքր խմբակի ղեկավարը սեփական աթոռը կորցնելու վախից փորձում է չեզոքացնել Սամվել Կարապետյան անձի գործոնն ու ազդեցությունը մեր հասարակական-քաղաքական կյանքում. 2-րդ՝ Ալիևը դեռ 2021-ից էր հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, բայց քանի որ Ալիևի ձեռքերը չեն հասել Սամվել Կարապետյանին, իր խամաճիկի ձեռքերով է հաշվեհարդար տեսնում սա է իրականությունը՛՛:

  • Կիսվել: