հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քանի դեռ վտանգ կա, սահմանադրական հանրաքվե տեղի չի ունենա․ Լիլիթ Մակունց

Քանի դեռ վտանգ կա, սահմանադրական հանրաքվե տեղի չի ունենա․ Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ ճեպազրույցոի ժամանակ անդրադարձել է սահմանադրական հանրաքվեի անցկացմանն ու նշել , որ այս կապակցությամբ դեռևս վերջնական որոշում  չկա։

«Քանի դեռ բազմամարդ միջոցառումներն իրենցից վտանգ են ներկայացնում, այդ թվում նաև հանրահավաքները, բնականաբար հանրաքվեն տեղի չի ունենա»,-ասել է Մակունցը։

Վերջինս նաև նշել է, որ երբ վերջնական որոշում լինի, հանրության կտեղեկացնեն, քանի որ սա իսկապես կարևոր հարց է։

  • Կիսվել: