հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Քաղաքական իշխանությունն իր արկածախնդիր անձնային շահերը վեր է դասել պետական-ազգային շահերից. ՀՅԴ երիտասարդների ակցիան՝ ՍԴ-ի դիմա

Քաղաքական իշխանությունն իր արկածախնդիր անձնային շահերը վեր է դասել պետական-ազգային շահերից. ՀՅԴ երիտասարդների ակցիան՝ ՍԴ-ի դիմա

Ինչպես արդեն տեղեկացրել էին՝ ՀՅԴ երիտասարդները ակցիա են իրականացնում Սահմանադրական դատարանի դիմաց։ Նրանք իրենց հետ բերել են շղթայված պաստառ, որի վրա գրված է՝ ՛՛Սահմանադրություն՛՛, եւ պատկերված են ՀՀ զինանշանն ու դրոշը։

Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ երիտասարդները ՀՅԴ երիտթեւի անդամ Սեւակ Նազարյանն ասց, որ ժողովրդի անունից խոսում են բոլորը, իրենք, իհարկե, իրավասու չենք խոսել ամբողջ ժողովրդի անունից, բայց վստահ են, որ ժողովրդի մեջ կա այն հատվածը, որն ադեկվատ կերպով կկարողանա այս ամբողջ անօրինություններին արժանի պատասխան տալ։

Նա, մասնավորապես, նշեց. «Տեսնում ենք, որ ընդդիմադիր դաշտում որոշակի պրոցեսներ են ընթանում։ Դրան զուգահեռ, կույր պետք է լինել չտեսնելու համար, ժողովրդի տարբեր շերտեր, մասնագիտական շերտերից սկսած մինչեւ հասարակ քաղաքացիները սկսել են գործող իշխանությունից դժգոհության պրոցես։ Սա հույս է տալիս, որ կարողանանք հավատալ այն պրոցեսին, որն ապագայում սկսվելու է եւ հաջողության է հասնելու»։

Խոսելով իրենց հետագա քայլերի մասին՝ նա նշեց. «Այս պահին այս ակցիան ենք իրականացնում։ Հետագայում, հարգելով արտակարգ դրության կանոնները՝ հավաքներ մեր կողմից չի նախատեսվում այս պահին, սակայն դա չի ենթարդում, որ չի էլ լինելու։ Արտակարգ դրության անդադար երկարելը չենք կարող ասել՝ ինչքան կտեւի, սակայն վստահ ենք, որ ինչ-որ մի պահի կամ դուրս է գալու, կամ մենք այլ տարբերակների կփորձենք գնալ»։

ՀՅԴ Գերագույն մարմնին կից պետաիրավական հանձնախմբի նախագահ Մհեր Սահակյանն էլ նշեց, որ համոզված է՝ Հայաստանում սահմանադրական կարգը պետք է վերականգնվի:

Նա ասաց. «Համոզված եմ, որ տեղի է ունենում իշխանության յուրացում, եւ քաղաքական իշխանությունն իր արկածախնդիր անձնային շահերը վեր է դասել պետական-ազգային շահերից»։

 

  • Կիսվել: